Օգոստոս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 839 դիմում

2017թ. օգոստոս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 839 դիմում, որից 672-ը գրավոր, 167-ը բանավոր:

Նշված դիմումներից 243-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 264 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ օգոստոս ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 507 քաղաքացի:

Գրավոր  դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 76 (11%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 54 (8%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 50 (7%), ավանդի փոխհատուցման 42 (6%), աշխատանք տրամադրելու  24 (4%),  պրոթեզավորման 22 (3%), տուն-ինտերնատ տեղավորելու 21 (3%), բնակարան հատկացնելու 17 (3%) վերաբերյալ դիմումները:

Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել դիմումի ընթացքի ճշգրտման 51 (31%), ավանդի փոխհատուցման 36 (22%), պետական նպաստների 23 (14%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 21 (13%), կենսաթոշակի նշանակման ու վերանայման 13 (8%) վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 301 դիմումի: Պատասխաններն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 233 (77%) պարզաբանվել է, 36 (12%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 17-ը (6%) վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ,    իսկ 15-ին (5%) տրվել է մերժողական պատասխան:

Օգոստոս ամսվա ընթացքում նախարարի մոտ ընդունելություն չի կայացել: Փոխնախարարների մոտ կայացել է երեք ընդունելություն, որին մասնակցել է  երեք քաղաքացի:

 

ԿԻՍՎԵԼ