Ամփոփվել են երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպմանն ուղղված աշխատանքների արդյունքները

Սեպտեմբերի 8-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպում է ունեցել ՀՀ Լոռու, Սյունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերի երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությունների վերակազմակերպումների գործընթացում ներգրավված կազմակերպությունների և ՀՀ կառավարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության  ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում նախարար Արտեմ Ասատրյանը  ներկայացրել է երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպումների ընթացքը և սահմանված ժամկետները, ինչպես նաև առաջարկել բոլոր մասնակիցներին ներկայացնել տվյալ հաստատություններում խնամք ստացող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների գնահատման ուղղությամբ կատարված աշխատանքները և դրանց արդյունքները:

Միևնույն ժամանակ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ վերանայվել և ամփոփվել են ՀՀ Լոռու մարզի երեխաների խնամքի հաստատությունների վերակազմակերպումների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերը, իսկ ՀՀ Տավուշի և Կոտայքի մարզերի վերաբերյալ քննարկվել են նոր մոտեցումների կիրառման հնարավորությունները:

ԿԻՍՎԵԼ