2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կտրամադրվի նաև առցանց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի հերթական նիստում հավանության է արժանացել նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմելու համակարգի ներդրումն ապահովելու մեխանիզմների վերաբերյալ որոշման նախագիծը:

Նախագծի համաձայն կներդրվեն մեխանիզմներ՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու տվյալներն առցանց ներկայացնելն ապահովելու նպատակով, որոնք կգործեն 2018 թվականի հունվարի 1-ից:

ԿԻՍՎԵԼ