Քննարկվել են երեխաների պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցության հնարավորությունները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հուլիսի 26-ին հանդիպում է ունեցել Սեյվ դը Չիլդրեն կազմակերպության ղեկավար Աստղիկ Մովսիսյանի և կազմակերպության այլ  ներկայացուցիչների հետ:

Քննարկման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից  իրականացվող ծրագրերը,  դրանց արդյունքները, ինչպես նաև նախարարի հետ քննարկել են երեխաների պաշտպանության ոլորտին առնչվող  մի շարք  հարցեր:

Հանդիպման ընթացքում նախարար Արտեմ Ասատրյանը հատկապես կարևորել է գործընկեր կազմակերպության կողմից հաշմանդամություն ունեցող երեխաների համայնքահեն ծառայությունների զարգացման, մասնագիտական կրթության և զբաղվածության, խոցելի երեխաների սոցիալական ներառման, ինչպես նաև ծնողավարման հմտությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Միևնույն ժամանակ քննարկվել են նշյալ ոլորտներում համագործակցության հնարավորությունները և պայմանավորվածություններ են ձեռք են բերվել երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում համատեղ աշխատանքների վերաբերյալ:

ԿԻՍՎԵԼ