Արմավիրի մարզում ներկայացվել է սոցիալական դեպքի վարման մեթոդաբանությունը

ՀՀ Արմավիրի մարզպետարանում Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում անցկացվել է հերթական սեմինար-խորհրդակցությունը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ողջունելով ներկաներին,  նշել է, որ սկսվում է սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների 2-րդ փուլը, նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և իրականացվելու են բոլոր մարզերում:

Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը, ով հանդիսանալով ՀՀ Արմավիրի մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման աշխատանքների համակարգող, կարևորել է Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Այնուհետև, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրեցլ է տնային այցելությունների և սոցիալական դեպքի վարման վերաբերյալ մեթոդական ցուցումները, միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը, համագործակցության ձևաչափերը, համագործակցող կողմերի միջև փոխանակվող տեղեկությունների ծավալը, ինչպես նաև խնդրահարույց դեպքերի  և ազգային մակարդակում տարածաշրջանային ֆորումների կազմակերպմանն առնչվող այլ հարցեր:

Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից բարձրացվել են համակարգին վերաբերող   հարցեր, որոնց վերաբերյալ  պարզաբանումներ են ներկայացրել  ել նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը և սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի կողմից:

Սեմինար-խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, ՀՀ ոստիկանության համայնքային և անչափահասների գործերով բաժինների, կրթական և առողջապահական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) աշխատողները:

 

 

ԿԻՍՎԵԼ