ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը տեղեկացնում է

Համաձայն «Աշխատանքի պետական տեսչության» մասին ՀՀ օրենքի 19 հոդվածի` «ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի» գործալալությունում գրանցված բոլոր կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են մինչև 2008թ. մարտի 1-ը ներկայացնել 2007թ. տարեկան հաշվետվությունները, որոնց լրացման և ներկայացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 2301-Ն որոշումով:
Հավելյալ տեղեկությունների և ձևաչափերի համար դիմել ՀՀ աշխատանքի պետական տեսչություն` Արմենակյան 129 հասցեով կամ զանգահարել 65-02-12, 65-32-88 հեռախոսահամարներով, կամ այցելել տեսչության ինտերնետային կայք` www.apt.am:
Տեսչությունը նաև զգուշացնում է, որ հաշվետությունների ներկայացման վերջնաժամկետը խախտած գործատուները կենթարկվեն վարչական պատասխանատվության` ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 41.3 հոդվածի:

ԿԻՍՎԵԼ