Նշվում է հաշմանդամների միջազգային օրը

2007 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպում է հանդիսավոր միջոցառում` նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան:
Միջոցառմանը հրավիրված են. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա պետությունների դեսպաններ, մշակույթի գործիչներ:
Այն նպատակ ունի մեկ անգամ ևս հասարակության ուշադրությունը սևեռել հաշմանդամ մարդկանց խնդիրներին, ներկայացնել այս ոլորտում կատարած աշխատանքը և պետության ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հետագա քայլերը:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում են հայկական սիրված երգիչներ, հաշմանդամ կատարողներ:
Միջոցառմանն աջակցում են «Նարեկացի արվեստի միություն»-ը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստան Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը և Քաունթերփարթ Ինտերնեշնլի հայաստանյան ներկայացուցչությունը:
Հրավիրում ենք բոլոր լրատվամիջոցներին` լուսաբանելու այս ինքնատիպ ու կարևոր միջոցառումը:

ԿԻՍՎԵԼ